Դավթաշենում ամբողջությամբ այրվել է «Opel Astra»-ն և մասամբ ջերմահարվել «Mercedes C200» մակնիշի ավտոմեքենան


Դավթաշենում ամբողջությամբ այրվել է «Opel Astra»-ն և մասամբ ջերմահարվել «Mercedes C200» մակնիշի ավտոմեքենան
Սեպտեմբեր 19 13:42 2018

Սեպտեմբերի 19-ին, ժամը 10:40-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն 1-ին թաղամասի թիվ 40 շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ-ից:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:56-ին, մարվել՝ 11:05-ին:

Ամբողջությամբ այրվել է «Opel Astra» մակնիշի  ավտոմեքենան և մասամբ ջերմահարվել՝ «Mercedes C200» մակնիշի ավտոմեքենան:

Հրդեհի հետևանքով տուժածներ չկան: