Խոշոր ավտովթար Երևանում. կան վիրավորներ.


Խոշոր ավտովթար Երևանում.   կան վիրավորներ.
Օգոստոս 18 21:13 2018

 Shamshyan.com-ը գրում է. Այսօր`օգոստոսի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:50-ի սահմաններում, Մուրացան-Ռոստովյան փողոցների խաչմերուկում, բախվել են Երևան քաղաքի Հարավ-Արևմտյան Բ2 թաղամասի բնակիչ, 24-ամյա Էդգար Ղազարյանի վարած BMW X5 մակնիշի 35 RP 505 համարանիշի և դեռևս չպարզված վարորդի կողմից վարած Daewoo Hatc մակնիշի 35 GL 014 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Daewoo Hatc-ի վարորդն ու ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Էրեբունի բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 8-րդ դասակի ավագ տեսուչ Դավիթ Նիկողոսյանն ու տեսուչ Արթուր Հարությունյանը:

Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արիկ Հակոբյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ հետաքննչական բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ ավագ հետաքննիչ Գեղամ Ծառուկյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի Էրեբունու բաժնի ծառայողները և «Ռոսգոստրախ» ապահովագրական ընկերության ներկայացուցիչը: Ոստիկանությունը պարզում է հիվանդանոց տեղափոխված Daewoo Hatc-ի վարորդի ու ուղևորի ինքությունը: