«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը դեռ չի որոշել առաջիկա ընտրությունների մասնակցության ձևաչափը. Նիկոլ Փաշինյան


«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը դեռ չի որոշել առաջիկա ընտրությունների մասնակցության ձևաչափը. Նիկոլ Փաշինյան
Հուլիս 13 00:27 2018

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը դեռ չի որոշել, թե ինչ ձևաչափով է մասնակցելու առաջիկայում սպասվող խորհրդարանական ընտրություններին: Բրյուսելի օդանավակայանում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին նշեց ՀՀ վարչապետ, կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը:

 

«Թե ինչպես ենք գնալու ընտրություներին՝ ասեմ, որ այդ մասով քննարկումները շարունակվում են, և մենք այս պահին վերջնական որոշում չունենք: Հնարավոր է՝ առանձին գնանք, հնարավոր է՝ դաշինքով: Դա կախված է կուսակցությունների տեսլականից, քաղաքական իրավիճակից, նոր քաղաքական իրավիճակում նոր համաձայնություններ ձեռք բերելու հնարավորությունից»,-ասաց Նիկոլ Փաշինյանը: