Առանց աշխատանքային պայմանագրի աշխատող պահելն առաջացնում է տուգանքի նշանակում


Առանց աշխատանքային պայմանագրի աշխատող պահելն առաջացնում է տուգանքի նշանակում
Հունիս 24 14:32 2018

Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 169.5-րդ հոդվածի համաձայն՝ առանց Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված աշխատանքի ընդունման պահանջները բավարարող աշխատանքային պայմանագրի աշխատող պահելն առաջացնում է` տուգանքի նշանակում խախտում թույլ տված անձի նկատմամբ` 50 հազար դրամի չափով` խախտման յուրաքանչյուր դեպքի համար:

Նույն խախտումը, որը կատարվել է վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` կրկին անգամ մեկ տարվա ընթացքում, առաջացնում է` տուգանքի նշանակում խախտում թույլ տված անձի նկատմամբ` 100 հազար դրամի չափով` խախտման յուրաքանչյուր դեպքի համար: