Զարյայի դարպասապահը մոտ օրերս կտեղափոխվի Ռեալ


Զարյայի դարպասապահը մոտ օրերս կտեղափոխվի Ռեալ
Հունիս 19 23:01 2018

Լուգանսկի «Զարյայի» դարպասապահ Անդրեյ Լունինը կարիերան կշարունակի Մադրիդի «Ռեալում»: Այս մասին հայտնում է «Xsport»-ը:

 

Իսպանական ակումբի ներկայացուցիչներն արդեն հանդիպել են խաղացողի գործակալի հետ ու համաձայնեցրել տրանսֆերի մանրամասները: Տեղափոխության մասին պաշտոնապես կհայտարարվի հունիսի 21-ին, երբ ֆուտբոլիստը ժամանի Մադրիդ:

 

Նշվում է, որ տրանսֆերի արժեքը կկազմի 9 մլն եվրո:

19-ամյա խաղացողով հետաքրքրվում էին նաև «Լիվերպուլը» և «Նապոլին»: