Այրվել է ավտոմեքենա. տուժածներ չկան


Այրվել է ավտոմեքենա. տուժածներ չկան
Հունիս 15 15:06 2018

Հունիսի 15-ին, ժամը 08:51-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Տիգրանաշենի ոլորանների սկզբնամասում ավտոմեքենա է այրվում:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 79-րդ կմ-ին այրվում է «Peugeot» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ռ. Մ., ծնված 1981 թ.)։ 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:39-ին, մարվել՝ 11:37-ին: Ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է:

Հրդեհի հետևանքով տուժածներ չկան: