Ինչպես ճիշտ հաճոյախոսություններ անել կանանց

Ինչպես ճիշտ հաճոյախոսություններ անել կանանց
Հունիս 14 22:05 2018

Դեռևս դարերով ապացուցված ճշմարտություն է, որ տղամարդու սիրտը տանող ամենակարճ ճանապարհը ստամոքսն է, իսկ կնոջը` ականջները: Այն, որ կանայք սիրում են ականջներով և կնոջ սիրտը գրավելու ամենահեշտ միջոցը նրան հաճախ կոմպլիմենտներ անելն է` ցանկացած տղամարդու համար հայտնի և բազմիցս ապացուցված ճշմարտություն է… Բայց դա իհարկե չի նշանակում, որ կանայք սիրում են լսել ամեն ինչ, և նրանց պետք է ամեն պահի, տեղի ու անտեղի, կեղծ ու անիմաստ կոմպլիմենտներ անել: Եվ որպեսզի աղջկան հաճոյախոսելով գրավելու ձեր փորձերը չձախողվեն, եկեք միասին ծանոթանանք ճիշտ կոմպլիմենտներ անելու մի քանի «կանոնի». Աղջիկները չեն սիրում, երբ իրենց ուղղված կոմպլիմենտը «ընդհանուր» բնույթ է կրում, այսինքն միայն իրենց ուղղված չի լինում: Սա իհարկե խոսում է աղջիկների բնավորության մեջ առկա էգոիստության մասին, բայց ինչ արած…

Օրինակ պետք չէ աղջկան ասել. «Ինչքան սիրուն ԵՆ հայ աղջիկները»: Նա ամբողջ առավոտ ժամերով հայելու առաջ չի կանգնել, որ ՀԱՅ ԱՂՋԻԿՆԵՐԻ մասին կոմպլիմենտ լսի, նրան պետք է, որ գնահատեն ՄԻԱՅՆ իր գեղեցկությունը, ցույց տան իր անկրկնելիությունը… Կոմպլիմենտներ կարելի է անել ամեն ինչի շուրջ` աղջկա կազմվածքը, մազերը, ձայնը, խոսքը, հագուստը, սանրվածքը, բնավորությունը…բայց այդ կոմպլիմենտները չպետք է լինեն չափազանցված ու կեղծ, ինչպես նաև պետք է զգույշ լինել, որ կոմպլիմենտը վիրավորանք չդառնա:

Օրինակ բոլորդ էլ հանդիպած կլինեք դեպքի, երբ տղան աղջկան ասում է. ինչ սիրուն ես ԱՅՍՕՐ, իսկ աղջիկը վիրավորված պատասխանում ` ես միշտ եմ սիրուն, խուսափեք ԱՅՍՕՐ բառից, աղջիկները միշտ են սիրուն )))) Ինչպես նաև պետք է խուսափել երկիմաստ կոմպլիմենտներից, ընդհանրապես կոմպլիմենտներ անելիս կարելի է չկենտրոնանալ աղջկա արտաքին տեսքի վրա, քանի որ արտաքին տեսքի հետ աղջկա մոտ հնարավոր է ներքին կոմպլեքսներ լինեն: Օրինակ չարժի ասել` ինչ սիրուն քիթ ունես, եթե դա այդպես չէ, նա գիտի, որ իր քիթը իդեալական չէ, և դուք դա շեշտելով վիրավորում եք նրան: Քանի որ աղջիկները հիմնականում ռոմանտիկ են լինում, նրանք գտնվում են հեքիաթների և սիրային ֆիլմերի ազդեցության տակ, աշխատեք ձեր կոմպլիմենտները համեմել մի փոքր ռոմանտիկայով, նրբությամբ… Խուսափեք ծայրահեղությունների գիրկը ընկնելուց, մի ասեք ոչ ձեր սրտից բխած, այլ ինչ-որ մի գրքում կարդացած աֆորիզմներ, եղեք պարզ ու անկեղծ, ասեք այն, ինչ զգում եք, ասեք ձեր բառերով…չնայած եթե ձեր բառապաշարը սահմանափակվում է «ազիզ, կուկլա, ծիտ, մռութ…» բառերով, ավելի լավ է դիմեք ֆիլմերի և գրքերի օգնությանը )))) Կոմպլիմենտ անելիս մի նշեք ձեր իդեալները, օրինակ մի ասեք ` Ջոլիին ես նման, կամ Քարդաշյանին ))))) Ամեն դեպքում եղեք հնարավորիս անկեղծ և՛ դիմացինի, և՛ ինքներդ ձեզ հետ, մի կեղծեք….հաճելի և կոմպլիմենտներով լի շփումներ բոլորիդ….Մինչ հանդիպում:

loading...