Նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Դադիվանք


Նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Դադիվանք
Հունիս 13 15:10 2018

Արցախի Հանրապետությունում գտնվող ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր առավոտյան այցելել է Դադիվանք: Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի ուղեկցությամբ նախագահը շրջայց է կատարել հնագույն վանական համալիրում, այնուհետեւ շփվել այնտեղ գտնվող զբոսաշրջիկների ու այցելուների հետ: