Ինչ ժամացույց է նվեր ստացել Հռոմի Պապը Կարեն Կարապետյանին պատկանող Kerbedanz ընկերությունից (լուսանկարներ)


Ինչ ժամացույց է նվեր ստացել Հռոմի Պապը Կարեն Կարապետյանին պատկանող Kerbedanz   ընկերությունից (լուսանկարներ)
Մայիս 18 12:38 2018

Ինչպես տեղեկանում ենք worldtempus.com պարբերականից նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի ընտանիքին պատկանող Kerbedanz  յուրօրինակ ժամացույցների ընկերությունը թանկարժեք նվեր է մատուցել  Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին ։ 

Kerbedanz ապրանքանիշի ժամացույցը, որը հիմադրվել է Նյուշատել լճի ափին, Շվեյցարիայում, պարունակում է հատուկ հաղորդագրություններ իր բարդ մեխանիզմով ժամացույցներում՝ գաղափարներ և խորհրդանիշներ, որոնք արտացոլում են ժամացույցը կրողի ցանկությունները և երբեմն հասկացվում են միայն վերջինիս նեղ շրջապատի կողմից:

Իրականում, այն համարվում է առաջին բարձրակարգ ժամագործության ապրանքանիշը, որն իր մեջ կրում է մշակութային արժեքներ, համոզմունքներ, լեգենդներ:

Բարձր էթնիկական արժեք ունեցող այբուբենը

Հայկական այբուբենի կիրառումը, որի յուրահատուկ գեղագիտությունը կորերի և խճճված անկյունների խառնուրդ է, փոխարինում է ցանկացած ձևի ցուցիչի: Այս խորհրդավոր տառերը, որոնք ստեղծվել են վանական Մեսրոպ Մաշտոցի կողմից 405թ.-ին, կիրառվում են մինչ օրս:

Kerbedanz ապրանքանիշը, ստեղծելով այս յուրօրինակ <<Հայկական այբուբեն>> նմուշը, որն առաջարկվել է Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին, չի ակնկալվել ստեղծողների կողմից, որ այն կհավատարմագրվի Վատիկանի թանգարանների կողմից: Սրբազան Քահանայապետը հրաժարվում է նվերներներից և սովորաբար նվերները աճուրդի են հանվում հասույթը Եկեղեցու բարի գործերին ծառայեցնելու համար: Նվիրատվությունների միայն շատ փոքր մասն է հատկացվում Վատիկանի հարուստ թանգարաններին: Նորին Սրբություն Հռոմի Պապը ընդունել է շվեցարական ժամացույցի բարձրակարգ ապրանքանիշի ղեկավարությանը՝ մասնավոր լսարանի համար այս հատուկ նվերի ներկայացման նպատակով:

Լուսանկարում է Հռոմի Պապ Ֆրանցիսկուսը և Kerbedanz - ի տնօրինությունը

2016թ. հունիս ամսին Հայաստան կատարած իր երկօրյա այցի ընթացքում Նորին Սրբություն Հռոմի պապ Ֆրանցիսկոսը նշել է, որ այցելում է <<աշխարհի ամենահին քրիստոնյա ազգին>>: Նախքան Երևանի միջազգային օդանավակայան հասնելը՝ բնակիչներին ուղղված իր տեսագրությունում նա իր աջակցությունն է հայտնել հայ առաքելական եկեղեցուն և այսպիսով,  ըստ էության, աշխարհի բոլոր հայերին՝

            «Ես գալիս եմ որպես ուխտագնաց, ներթափանցելու ձեր ժողովրդի հնագույն իմաստության մեջ և լցվելու հավատքի աղբյուրով, գալիս եմ որպես Ձեր եղբայր՝ աղոթելու ձեզ հետ և կիսելու բարեկամության պարգևը>>: 

Նորին Սրբությունը, ծնվելով Արգենտինայում, որը համարվում է խոշոր հայկական համայնք ունեցող պետություններից մեկը, կասկած չկա, որ հստակ գիտելիքներ ունի հայ ժողովրդի պատմության, քրիստոնեական հավատքի ծագման մասին: Կասկածից վեր է, որ այս հայ վանականի պատմությունը, ով Աստվածաշնչի ավելի լավ թարգմանություն իրականացնելու նպատակով ստեղծեց նոր այբուբեն, Նորին Սրբության կողմից համարվեց արժանի հիշատակի: