Ալիևն արտահերթ ընտրություններով խուսափում է ներքին խմորումներից. Իսկանդարյան

Ալիևն արտահերթ ընտրություններով խուսափում է ներքին խմորումներից. Իսկանդարյան
Փետրվար 13 16:30 2018

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, արտահերթ ընտրություններ անցկացնելով, միանգամից լուծում է մի քանի խնդիր: Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի խոսքով` Ալիևը դա անում է առաջին հերթին ընտրություններից առաջ քաղաքական և տնտեսական խնդիրներից ուսափելուխ համար:

«Ալիևն առաջին հերթին ներքին քաղաքական հակասություններն է լուծում, որոնք Ադրբեջանում սովորաբար աննկատ են մնում հասարակության աչքերից: Դա միայն երևում է Ադրբեջանի իշխանությունների կողմից բարձրաստիճան պաշտոնյաներին պաշտոնանկ անելով: Փաշաևների ընտանիքը, որոնք նախկինում տնտեսական ոլորտում էին իշխում, ներկայումս քաղաքական դաշտում են ակտիվանում:

Այսպիսով, ներքին խմորումներից խուսափելու համար Ալիևը ցանկանում է շուտ անցնել ընտրությունների փուլը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` փետրվարի 13-ին լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Իսկանդարյանը:

Քաղաքագետի կարծիքով` Ալիևը, ընտրություններ շուտ անցկացնելով, խուսափում է նաև ընտրությունից առաջ հասարակությունում սոցիալ-տնտեսական դժգոհություններից, որոնք, հնարավոր է, հասունանան նավթի գների անկմամբ:

«Բացի այդ, Ալիևի կողմից որոշում կայացնելու» սխեմա»-ն դեգրադացվում է: Դա հաճախ լինում է իշխանությունում երկար մնացող առաջնորդների մոտ, իսկ հայր և որդի Ալիևները արդեն կես դար իշխում են Ադրբեջանում»,- ասաց Իսկանդարյանը:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` «Երևանը ադրբեջանական քաղաք դարձնելու «վերաբերյալ հայտարարությունները, քաղաքագետի համար պարզ են և հասկանալի:

«Ի վերջո ընտրություններ են մոտենում, պետք է ինչ-որ ձևով ուժ ցույց տալ: Ադրբեջանի քաղաքական էլիտան կարծում է, որ ներքին լսարանը կլանելու է այդ հայտարարությունները:

Ընդհանրապես` Ղարաբաղյան հակամարտությունը Ադրբեջանի քաղաքական էլիտան օգտագործում է շատ վաղուց: Դա կարելի է ասել ադրբեջանական իշխանության հիﬓական քարն է, որի վրա միավորում է հասարակությունը»,- ասաց Իսկանդարյանը: