Դոլարի փոխարժեքն աճել է, իսկ եվրոն էժանացել է ավելի քան 3,5 դրամով

Դոլարի փոխարժեքն աճել է, իսկ եվրոն էժանացել է ավելի քան 3,5 դրամով
Սեպտեմբեր 14 17:00 2017

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ սեպտեմբերի 14-ին, կազմել է 478.37 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.11 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:

Բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել 631.50 դրամ (նվազել է 3.06 դրամով), եվրոյի փոխարժեքը կազմել է 568.97 դրամ (նվազել է 3.65 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.30 դրամ (աճել է 0.03 դրամով):

Նշենք, որ սեպտեմբերի 6-8-ը եվրոն արժեվորվել էր շուրջ 9 դրամով, որից հետո սկսել է արժեզրկվել:

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.

Արծաթ՝ 275.45 դրամ, ոսկի՝ 20,417.65 դրամ, պլատին՝ 15,103.11 դրամ։

Սեպտեմբերի 14-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում դոլարի առքուվաճառք տեղի չի ունեցել: