Հայոց եկեղեցու սրբազան հայրերը մարդկանց հետ են, քանի որ դա է բխում հոգևորականի էությունից․ Թաթոյան


Հայոց եկեղեցու սրբազան հայրերը մարդկանց հետ են, քանի որ դա է բխում հոգևորականի էությունից․ Թաթոյան
Ապրիլ 27 10:19 2024

Կիրանցի, Ոսկեպարի ու մյուս գյուղերի բնակիչները պայքարում  են իրենց անվտանգության ու կյանքի, իրենց երեխաների իրավունքների համար, ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը։

 

«Մարդկանց այս պայքարն իրենց պապական տներում անվտանգ ապրեու ու ընտանիքի արժանապատիվ եկամուտ վաստակելու համար է, նրա համար է, որ արժանապատիվ կյանքի պայմաններից չզրկվեն` խմելու ջրից սկսած:

 

Այս խնդիրները պատրանքներ չեն: Դրանք միանգամայն իրական են, որ առաջանալու են ադրբեջանական զինված ծառայողներին գյուղերին մոտեցնելու արդյունքում. ապացույցները, ցավոք, ունենք Սյունիքում, Վայոց ձորում, Գեղարքունիքում:

 

Սեփական իրավունքների համար մարդկանց պայքարը բացարձակ արդարացի է նաև այն պատճառով, որ Հայաստանի կառավարությունը, իշխանության մաս կազմող տարբեր պաշտոնյաներ 2020թ. նոյեմբերից սկսած՝ շարունակաբար մոլորեցրել են մարդկանց, թաքցրել են առաջանալիք խնդիրները ու հիմա բերել-հասցրել են այս օրհասական վիճակի և այս ամենն արել են հանուն սեփական պաշտոնների, սեփական քաղաքական շահերի ու սեփական սխալները կոծկելու:

 

Բացարձակ անընդունելի է հատկապես կանանց  և երեխաների նկատմաբ բռնության կիրառումը:

 

Հայոց եկեղեցու Սրբազան Հայրերը` Տավուշի, Գուգարաց և Շիրակի թեմերի առաջնորդները, մյուս հոգևորականները մարդկանց հետ են, քանի որ դա է բխում հոգևորականի էությունից:

 

Ի վերջո, սա սովորական գործընթաց չէ. սա ամբողջ հայ ժողովրդի համար գոյաբանական իրավունքների ու արժանապատվության համար պայքարի մաս է:

 

Էլ չեմ խոսում էմոցիոնալ այն ապրումների մասին, ինչի միջով մարդիկ ստիպված են անցնել»,- նշել է Թաթոյանը: