«Ռուսները խաբեցին, խաբեցին, խաբեցին, խաբեցին, վերջում էլ փորձեցին ներքաշել նոր պատերազմի մեջ». Ալեն Սիմոնյան. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ


«Ռուսները խաբեցին, խաբեցին, խաբեցին, խաբեցին, վերջում էլ փորձեցին ներքաշել նոր պատերազմի մեջ». Ալեն Սիմոնյան. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ
Մարտ 25 02:56 2024

«Ամեն ինչ էնքան պարզ ա, որ մանկապարտեզի երեխան կարա բացատրի»,- «Հանրային»-ի եթերում անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին, ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Մենք ունեինք ընկեր, դաշնակից, ավագ եղբայր, որը մեզ պետք է պաշտպաներ: Սակայն եկավ պահն ու նա մեզ չպաշտպանեց, մեզ թողեց առնվազն մենակ, եթե ոչ` իր իմացությամբ այդ ամենը տեղի ունեցավ: Մենք սակայն էլի վստահեցինք, սակայն էլի խաբեցին, խաբեցին, խաբեցին, խաբեցին, վերջում էլ փորձեցին ներքաշել նոր պատերազմի մեջ` արդեն Հայաստանի տարածքում, որպեսզի գան և փրկեն ՀՀ-ն կոնկրետ իրավիճակում: Եվ նորից գործոն ու նորից օղակ գցեն ՀՀ պետականության վրա: ՀՀ-ի գործողությունն ուղղված չէ որևէ երկրի դեմ, նույնիսկ` Ադրբեջանի դեմ: Մեր գործողությունն ուղղված է ՀՀ ինքնիշխան տարածքը պաշտպանելուն»,- պնդեց Սիմոնյանը: