ԱՄՆ-ում հսկա կամուրջ է փլուզվել. գետում փնտրում են մոտ 20 մարդու․ ՏԵՍԱՆՅՈՒԹ


ԱՄՆ-ում հսկա կամուրջ է փլուզվել. գետում փնտրում են մոտ 20 մարդու․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Մարտ 25 23:20 2024

Ամերիկյան Բալթիմորում փրկարարները որոնում են երկու տասնյակ մարդու, որոնք կամրջի փլուզման ժամանակ կարող էին իրենց մեքենաներով ընկնել Պատապսկո գետը, հայտնում է CNN-ը։ Նշվում է, որ փլուզման պահին կամրջի վրա մի քանի ավտոմեքենա է եղել։ Որոնողական աշխատանքները բարդանում են սահմանափակ տեսանելիության պատճառով, քանի որ կամուրջը փլուզվել է գիշերը, խանգարում է նաև ցուրտ եղանակը, ասել է քաղաքի հրշեջ ծառայության ներկայացուցիչ Քևին Քարթրայթը: Փրկարարները հաշվի են առնում նաև կամրջի կառույցների հետագա փլուզման ռիսկերը։ Մարտի 26-ի գիշերը կոնտեյներային նավը բախվել է Ֆրենսիս Սքոթ Քի կամրջի հենակետին։ Կամուրջը մի քանի վայրկյան անց ընկել է ջուրը։ Մերիլենդի նահանգապետ Ուես Մուրը տարածաշրջանային արտակարգ դրություն է հայտարարել։ Մանրամասները՝ տեսանյութում: