Մալխաս Ամոյանը հաղթեց կիսաեզրափակիչում և դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ


Մալխաս Ամոյանը հաղթեց կիսաեզրափակիչում և դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ
Փետրվար 12 18:29 2024

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականի առաջատար Մալխաս Ամոյանը տպավորիչ հաղթանակով դուրս եկավ եզրափակիչ և կպայքարի երրորդ չեմպիոնության համար:

Կիսաեզրափակիչի գոտեմարտում աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Փարիզի Օլիմպիական  խաղերի ուղեգիր նվաճած Մալխաս Ամոյանը (77 կգ) մրցեց մոլդովացի Ալեքսանդրին Գուտուի հետ և առավելության հասավ 2:1 հաշվով:

Եզրափակիչում Մալխաս Ամոյանի մրցակիցը կլինի աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն, թուրք Յունուս Բասարը: