Մայիսի 8-ին տեղի կունենա Պուտինի և Փաշինյանի հանդիպումը


Մայիսի 8-ին տեղի կունենա Պուտինի և Փաշինյանի հանդիպումը
Մայիս 6 18:41 2024

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 8-ին Մոսկվայում հանդիպում կանցկացնի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Կրեմլն ակնկալում է, որ այն բովանդակալից կլինի՝ նշելով, որ երկկողմ հարաբերություններում կուտակվել են բազմաթիվ հարցեր, ասել է ՌԴ նախագահի միջազգային հարցերով օգնական Յուրի Ուշակովը։

 
 

Փաշինյանը Մոսկվա կմեկնի ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին։

«Դրանից հետո (Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստից) տեղի կունենա երկկողմ հանդիպում Հայաստանի վարչապետ Փաշինյանի հետ»,- լրագրողներին ասել է նա։

 

«Ակնկալվում է, որ երկկողմ շփումը կլինի շատ առարկայական, քանի որ շատ հարցեր են կուտակվել քննարկման համար»,- հավելել է Ուշակովը։