Անմշակույթ, տգետ, անգրագետ, անկիրթ. Դավիթ Աֆրիկյանին զայրացրել է Սուպեր Սաքոյի հայտարարությունը


Անմշակույթ, տգետ, անգրագետ, անկիրթ. Դավիթ Աֆրիկյանին զայրացրել է Սուպեր Սաքոյի հայտարարությունը
Մայիս 16 19:04 2023

Հանրային հեռուստաընկերության «Կերպարից դուրս» հաղորդման շրջանակներում հյուրընկալվել է ամերիկաբնակ երգիչ, ռեփեր Սուպեր Սաքոն: Երգիչն անկեղծ զրույց էր ունեցել, որին հետևել էր StarNews-ը:

 

Սուպեր Սաքոն զրույցի ընթացքում խոսեց մուղամի և իր երգերում դրա շատ լինելու մասին ինչը քննարկումների առիթ էր տվել։

Սուպեր Սաքոն հարց տվեց`թե ով է ասում, որ մուղամը հարևան երկրներինն է.

«Բայց ո՞վ ասեց, որ էդ իրանց երաժշտությունն ա: Մուղամը մերն էլ ա եղել: Կոմիտասը եկել և մաքրել ա, որովհետև, երբ հայկական երաժշտությունը մատուցել ա Եվրոպային, նրանք չեն հասկացել այդ ծռած նոտաները, իրանց տհաճա թվացել, իսկ ինքը` հայ երգը տարածելու համար,հետ ս եկել ու ջնջել էդ նոտաները, ես գիտեմ էդ պատմությունը և պարզապես տարածելու համար նա ջնջել ա էդ նոտաները, բայց ռաբիսը միշտ մերն ա եղել»,- ասաց նա:

Սուպեր Սաքոյի խոսքը բարկացրել է Դավիթ Աֆրիկյանին։ Դերասանը հարցազրույցից այդ հատվածը հրապարակել է ու գրել հետևյալը.

«Վատը էնա, որ ազգիս 90%-ը այ սենց տգետ, անմշակույթ, անկիրթ, անգրագետա մտածում։ Բա էլ ինչի եք բողոքում հեսա շուտով ձեր սիրած ազգի հետ մուղամ կերգեք !
Թե Բա զուտ զալ ա լցրել Կոմիտասը»,- գրել էր Դավիթը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: