Այս պահին Տավուշում իրականացվում է հանուն թուրքի, հանուն Ալիևի օպերացիան. Նաիրա Զոհրաբյան


Այս պահին Տավուշում իրականացվում է հանուն թուրքի, հանուն Ալիևի օպերացիան. Նաիրա Զոհրաբյան
Մայիս 2 13:44 2024

Այս պահին Տավուշում իրականացվում է հանուն թուրքի, հանուն Ալիևի օպերացիան. Արմեն Աշոտյանի դատավարությունից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց հասարակական գործիչ Նաիրա Զոհրաբյանը։

«Պատկերացրեք՝ ինչքան ողորմելի են, որ մոտ 350 բնակիչ ունի Կիրանցը, մի քանի հազար ոստիկան են տարել։ Այս պահին Տավուշում իրականացվում է հանուն թուրքի, հանուն Ալիևի, հանուն Ադրբեջանի օպերացիան։ Հայ ոստիկանը ռեժիմի թելադրանքով թուրքի համար ճանապարհ է բացում»,-ասաց նա։

Զոհրաբյանը նշեց, որ Բագրատ Սրբազանին թույլ չեն տալիս գնալ Կիրանց։ «Տեսեք այս սրբապիղծների, սատանիստների արշավը Հայ առաքելական եկեղեցու դեմ։ Սրբազանին ասել են՝ իջի, ոտքով գնա, ոտքով Իջևանից հիմա գնում են Կիրանց»,-ասաց նա՝ շեշտելով, որ սա միայն Տավուշի գործը չէ, այլ բոլորի սրբազան պայքարն է։