Չիլիի նախագահը խաղահրապարակում արգելափակված է մնացել մանկական սահարան-խողովակի մեջ (տեսանյութ)


Չիլիի նախագահը խաղահրապարակում արգելափակված է մնացել մանկական սահարան-խողովակի մեջ (տեսանյութ)
Մայիս 16 01:06 2023

Չիլիի նախագահ Գաբրիել Բորիչը խաղահրապարակում արգելափակված է մնացել մանկական սահարան-խողովակի մեջ. համապատասխան տեսանյութը հայտնվել է համացանցում։

Ինչպես գրում է korrespondent.net-ը, երկրի 37-ամյա ղեկավարը որոշել էր վերհիշել իր մանկությունը, սակայն հայտնվել է արտառոց իրավիճակում: Դա տեղի է ունեցել նրա հայրենի քաղաքում՝ Մագալանես շրջանում, որտեղ նա քվեարկել է Հիմնադիր խորհրդի ընտրություններում։

Գործից ազատ ժամանակ Բորիչը կնոջ՝ Իրինա Կարամանոսի հետ շրջել է քաղաքում։ Նախագահը որոշել է փորձել սահել մանկական սահարանով, սակայն արգելափակվել է երեխաների համար նախատեսված խողովակի մեջ։

10 րոպե անց նախագահին հաջողվել է ինքնուորույն դուրս գալ խողովակից: