Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի թունավորման մասին վարկածը կարող էր «բեմադրություն» լինել: Այս մասին ասվում է Ռուսաստանի ԱԳՆ հայտարարության մեջ։
«Գերմանիայի գործողություններն այնքան սահուն էին, որ բազմաթիվ հարցեր են առաջացրել այն մասին, թե արդյո՞ք մենք գործ չունենք քիմիական զենքի առեղծվածային կիրառման վերաբերյալ հերթական բեմադրության հետ, բայց այս անգամ ոչ թե Սիրիայում և Մեծ Բրիտանիայում, այլ՝ Ռուսաստանում»,-նշվում է ԱԳՆ-ի հաղորդագրությունում:
ՌԴ արտգործնախարարության կարծիքով՝ Գերմանիան միտումնավոր քաղաքականացրել է միջադեպը, որպեսզի Ռուսաստանին մեղադրի քիմիական զենքի արգելման մասին կոնվենցիայի խախտման համար։
Լրահոս
Արցախցի Միգել Աղաբեկյանի կատարումը՝ ԱԺ նիստերի դահլիճում
26
Ապրիլ,
2024 15:52
Արցախցի Միգել Աղաբեկյանի կատարումը՝ ԱԺ նիստերի դահլիճում