Գագիկ Ծառուկյանի առողջական վիճակում դրական դինամիկա կա, որդին էլ շուտով երկրորդ թեստավորումը կանցնի. փաստաբան


Գագիկ Ծառուկյանի առողջական վիճակում դրական դինամիկա կա, որդին էլ շուտով երկրորդ թեստավորումը կանցնի. փաստաբան
Հուլիս 10 20:45 2020

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առողջական վիճակում դրական դինամիկա կա, սակայն ախտորոշումը դեռեւս պահպանվում է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ծառուկյանի փաստաբան Էմին Խաչատրյանը։

Փաստաբանը նշեց, որ Ծառուկյանի որդու՝ Նվեր Ծառուկյանի առողջական վիճակում նույնպես դրական դինամիկա կա, նա շուտով երկրորդ անգամ թեստավորումը կանցնի։