Շիրակի մարզի Բենիամին գյուղի հանդամասում կայծակի հարվածից 77-ամյա քաղաքացի է մահացել


Շիրակի մարզի Բենիամին գյուղի հանդամասում կայծակի հարվածից 77-ամյա քաղաքացի է մահացել
Հուլիս 10 19:58 2020

Քիչ առաջ արտակարգ ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com կայքը՝ տեղեկացնելով, որ կայծակի հարվածից Բենիամին գյուղի հանդամասում մահացել է նույն գյուղի բնակիչ 77-ամյա Ներսես Անտոնյանը։

Այս պահին նշված վայր են ժամանում Ոստիկանության Շիրակի մարզային վարչության և Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության օպերատիվ քննչական խմբերը։