Արարատ Միրզոյանը կորոնովիրուսի թեստ չի հանձնել․ նախարարության կողմից ցուցում չի եղել. խոսնակ


Արարատ Միրզոյանը կորոնովիրուսի թեստ չի հանձնել․ նախարարության կողմից ցուցում չի եղել. խոսնակ
Հունիս 1 16:16 2020

Աժ նախագահ Արարատ Միրզոյանը կորոնովիրուսի թեստ չի հանձնել, առողջապահության նախարարության կողմից ցուցում չի եղել։ Այս մասին այսօր՝ հունիսի 1-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Միրզոյանի մամուլի խոսնակը՝ Վահան Կոստանյանը։

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը շփվել են կառավարության հետ հարցուպատասխանի օրը` նախորդ չորեքշաբի, շփման ընթացքում պահպանել են բոլոր կանոնները` դիմակ են կրել, պահպանել են համապատասխան հեռավորություն»-,- ասաց նա։

Դիտարկմանը, որ այսօր ԱԺ նիստին ներկա են պատգամավորներ, որոնք ենթադրյալ կոնտակտավորներ են, եւ առանց թեստ հանձնելու մասնակցում են նիստին, չեն հետեւում պարետի որոշումներին, Կոստանյանը պատասխանեց․ «Ինչպես կառավարության անդամների, այնպես էլ պատգամավորների պարագայում թեստավորում և մեկուսացում/ինքնամեկուսացում կկատարվի բժշկական ցուցման պարագայում»։