Կասեցվել է 1297 կազմակերպության գործունեություն


Կասեցվել է 1297 կազմակերպության գործունեություն
Մայիս 31 16:48 2020

Մայիսի 30-ի դրությամբ տեսչական մարմինների կողմից իրականացվել է 18951 ստուգում:

Պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով կայացվել է 1297 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում:

Բոլոր ստուգվողներին տրամադրվել են խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ: