Ռեփեր Թիմատին Լոս Անջելեսում ևս բացել է «BlackStarBurger»-ների ցանց։
Instagram-ի իր էջում Թիմատին տեսանյութով տեղի բնակիչներին հրավիրել է մասնակցելու բացմանը ու խոստացել ամբողջ օրը բուրգերներ պատրաստել։
Նա, հաշվի առնելով այն փաստը, որ Լոս Անջելեսում մեծ թվով հայեր են ապրում, հայերեն գրառմամբ ողջունել է վերջիններիս։
«Գլենդեյլ, բարև Ձեզ»,- գրել է նա։