Հունվարի 15-ի աստղագուշակ


Հունվարի 15-ի աստղագուշակ
Հունվար 15 10:06 2017

Խոյ: Հրաշալի օր է: Դրական տենդենցների ազդեցությունը շատ ուժեղ է, շատ բան լավ է ստացվում, անգամ բարդ գործերից գլուխ եք հանում, եթե հանձն առնեք դրանք անկեղծ ոգևորությամբ: Օրը հաջող է գնումների և գործարքների կնքման համար: Օրվա երկրորդ կեսը հրաշալի ժամանակ է մարդկանց հետ շփվելու hամար, որոնց ցանկանում եք դուր գալ:

Ցուլ: Օրվա առաջին կեսը հարմար ժամանակ է գործերով զբաղվելու, հարցեր լուծելու համար, որոնք վաղուց հանգիստ չէին տալիս ձեզ և ձեր մտերիմներին: Լեզու եք գտնում շրջապատողների հետ, հնարավորություն գտնում օգնել նրանց, ովքեր հայտնվել են բարդ իրավիճակում: Օրվա երկրորդ կեսն ավելի լավ է նվիրել հանգստին և զվարճություններին:

Երկվորյակ: Հրաշալի օր է հանգստի և ուժերը վերականգնելու համար: Ինչ-որ լուրջ բան ավելի լավ է չձեռնարկեք: Հիշեք, որ այսօր շրջապատողները շատ քիչ են հետաքրքրվում ձեր գործերով և դժվար թե կարողանան օգնություն առաջարկել, այնպես որ ավելի լավ է հույս դնեք սեփական ուժերի վրա:

Խեցգետին: Առավոտը կուրախացնի հաճելի անակնկալներով: Այս ժամանակ հնարավոր են ոչ մեծ նվերներ, գումարային մուտքեր, հաջող գնումներ: Կհայտնվեն նոր գաղափարներ, բայց ավելի լավ է դրանք ոչ մեկի հետ չքննարկեք: Սկզբում ամեն ինչ ինքներդ վերլուծեք:

Առյուծ: Այս օրն ավելի շատ համապատասխանում է երազելու և երևակայելու համար, քան ինչ-որ բան անելու: Կվերականգնեք ուժերը, ավելի բաց և ընկերասեր կդառնաք: Իհարկե, ինչ-որ գործերով ամեն դեպքում պետք է զբաղվեք: Աշխատեք չծանրաբեռնվել:

Կույս: Այսօր կկարողանաք օբյեկտիվորեն գնահատել անցյալի իրադարձությունները և սեփական արարքները, կատարել ճիշտ եզրակացություններ, ընդունել սխալները: Կամաց-կամաց կհարթվեն հարաբերությունները մարդկանց հետ:

Կշեռք: Հրաշալի օր է շփման համար: Կարելի է հետաքրքիր ծանոթություններ հաստատել: Աշխատեք ընդունել որոշումներ, որոնք դուր կգան բոլորին: Միևնույն ժամանակ դժվար թե որևէ մեկին այսօր հաջողվի չարաշահել ձեր բարությունը:

Կարիճ: Հնարավոր են գումարային մուտքեր, այդ թվում նշանակալի, կգտնեք արդյունավետ միջոց կարճ ժամանակում շահույթը ավելացնելու: Հիշեք, ինչ աղբյուրից էլ որ գան գումարները, դրանք ցանկալի է պահպանել, քան ծախսել: Օրվա վերջում հաճելի հանդիպում է սպասվում:

Աղեղնավոր: Եթե մի քիչ ջանքեր գործադրեք, այս օրը շատ հաջող կանցնի և դրական փոփոխությունների սկիզբ կդնի: Հնարավորություն կլինի ինչ-որ նոր, հետաքրքիր և օգտակար բան սովորելու: Արագ յուրացնում եք փորձը և օգտակար ինֆորմացիան, որը կարող է պետք գալ: Սխալ կլինի կարևոր նպատակին հասնել ուրիշի անցած ճանապարհով, փնտրեք սեփականը:

Այծեղջյուր: Շատ բեղմնավոր օր է: Կկարողանաք ավարտին հասցնել ավելի վաղ սկսած գործերը, և հասնել հաջողության ինչ-որ բացարձակ նոր գործում: Կարելի է նախաձեռնողականություն ցույց տալ կյանքի տարբեր բնագավառներում. դա օգտակար կլինի:

Ջրհոս: Եթե այսօր որոշեք կենտրոնանալ ֆինանսական հարցերի վրա, ապա կկարողանաք զգալիորեն բարելավել ձեր դրությունը: Օրվա երկրորդ կեսին հավանական են անսպասելի ուղևորություններ, որոնք բազում դրական էմոցիաներ կպարգևեն:

Ձկներ: Հագեցած, հետաքրքիր և բեղմնավոր օր է: Արագ գլուխ եք հանում ամենից, ինչ ձեռնարկում եք, գտնում եք օրիգինալ և սրամիտ լուծումներ բոլոր խնդիրներին: Օրը հարմար է ֆիզիկական աշխատանքի և սպորտով զբաղվելու, ինչպես նաև ուղևորությունների և զբոսանքների համար: Բաց մի թողեք հնարավորությունը նոր վայրեր այցելելու: