Շնող գյուղում բախվել են Honda-ն ու «ԶԻԼ»-ը. կան վիրավորները (լուսանկարներ)


Շնող գյուղում բախվել են Honda-ն ու «ԶԻԼ»-ը. կան վիրավորները (լուսանկարներ)
Մարտ 24 12:21 2017

Լոռու մարզում, մարտի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել. ժամը 15։00-ի սահմաններում Շնող գյուղի վարչական տարածքում՝ գլխավոր մայրուղու վրա, միմյանց են բախվել «Թեղուտ» ՓԲԸ-ի հաշվեկշռում գրանցված «ԶԻԼ 131» մակնիշի 634 ՕՏ 64 համարանիշի եւ Honda Elysion մակնիշի 35 CM 702 համարանիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետեւանքով Honda-ի 3 ուղեւորները մարմնական վնասվածքներով Ալավերդու շտապօգնության հերթապահ խմբի կողմից տեղափոխվել են Ալավերդու բժշկական կենտրոն։