Կիմ Չեն Նամի սպանության մեջ կասկածվող կնոջը վարձել էին 90 դոլարով


Կիմ Չեն Նամի սպանության մեջ կասկածվող կնոջը վարձել էին 90 դոլարով
Փետրվար 26 10:54 2017

Ինդոնեզիայի քաղաքացուհի Սիթի Այսիան, ում կասկածում են Հս. Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի խորթ եղբոր Կիմ Չեն Նամի սպանության մեջ, պնդում է, որ իրեն վարձել են խաղի մասնակցելու համար և այդ նպատակով 90 դոլար են վճարել:

Ինչպես հաղորդում է INTERFAX.RU-ն, 25-ամյա կինը նշում է, որ չի իմացել, թե սպանության է մասնակցելու: Վերջինիս խոսքով` կորեական կամ ճապոնական արտաքին ունեցող մարդկանց առաջարկել են կատակախաղի մասնակցել իրապատում շոուի շրջանակներում:

Կինը պնդում է, որ չի իմացել, թե ինչ նյութ է եղել իր ձեռքում հարձակման պահին: Նրա կարծիքով` դա կոսմետիկ յուղ էր եղել:

Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, մահը վրա էր հասել VX կոչվող անհոտ թունավոր նյութից, որը լցրել էին հյուսիսկորեացու դեմքին Կուալա Լումպուրի միջազգային օդանավակայանում: