Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին ոստիկանների բիրտ ուժից ստացած վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց։ Այս պահին նա գտնվում է Նոյեմբերյանի բժշկական կենտրոնում, հայտնել է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
Հիշեցնենք՝ Armday.am-ը ավելի վաղ հայտնել է՝ ոստիկանները բիրտ ուժ են կիրառել և բացել են Բագրատաշենի ճանապարհը․ կան տասնյակ բերման ենթարկվածներ, այդ թվում՝ քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը, պահեստազորի գնդապետ Մախսուդյանը, «Տավուշը հանուն հայրենիքի» խորհրդի անդամ Միքայել Մարտիրոսյանը։