Ադրբեջանում ձերբակալվել է 2 քաղաքացի՝ պետական դավաճանության մեղադրանքով


Ադրբեջանում ձերբակալվել է 2 քաղաքացի՝ պետական դավաճանության մեղադրանքով
Փետրվար 24 19:00 2017

Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության անցկացրած օպերատիվ-քննչական միջոցառումների արդյունքում կասկածներ են ի հայտ եկել, որ Ադրբեջանի քաղաքացիներ Էլշան Ամիրին և Էլչին Բաբաևը պետական դավաճանություն են գործել լրտեսության միջոցով: Այս մասին հաղորդում է APA գործակալությունը:

2016 թվականի հունվարից սկսած գրավոր պարտավորության ստորագրմամբ օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից օտար պետության տարածքում համագործակցության ներգրավված Էլշան Ամիրիի և Էլչին Բաբաևի գործունեությունը վերցվել է օպերատիվ-համալիր հսկողության տակ և փաստագրվել:

Նրանք կատարել են այդ մարմինների առաջադրանքները՝ կապված Ադրբեջանի իրավապահ մարմինների գաղտնի ստորաբաժանումների աշխատակիցների, ՊՆ զորամասերի, դրանց մարտական ներուժի մասին տվյալների, ինչպես նաև պետական նշանակության ռազմավարական կարևոր օբյեկտների մասին տեղեկությունների հավաքագրման հետ:

Ամիրին և Բաբաևը ձերբակալվել են փետրվարի 20-ին: