«Ժամանակ». «Իմ տղու դեմ չպայքարեք, թե չէ վատ կլինի». Վովա Գասպարյանը զգուշացրել է գեներալ Բաղմանյանին


«Ժամանակ». «Իմ տղու դեմ չպայքարեք, թե չէ վատ կլինի». Վովա Գասպարյանը զգուշացրել է գեներալ Բաղմանյանին
Փետրվար 24 09:41 2017

«Ժամանակ» թերթը գրում է. « Թիվ 2 ընտրական տարածքը, որը ներառում է Երեւանի Աջափնյակ, Դավթաշեն եւ Արաբկիր համայնքները, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսան՝ Արթուր Գեւորգյանը երեկ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Սարգսյանի (ՍԱՍ-ի Արտակ) չորս շտաբ է փակել եւ զգուշացրել՝ Դավթաշեն համայնքին չմոտենալ։

Նշենք, որ այս ընտրատարածքը ներառող Արաբկիր համայնքի Մոնումենտ թաղամասում ՍԱՍ-ի Արտակը վայելում է Հայկազ Բաղմանյանի հովանավորությունը «մանումետցի Մեսոյի» միջոցով։

Մեզ հասած տեղեկություններով՝ Վովա Գասպարյանը զանգահարել է Բաղմանյանին եւ զգուշացրել՝ «իր տղու դեմ չպայքարել», թե չէ վատ կլինի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում