Բժիշկները «ազգ-բանակ» գաղափարախոսության ուղիղ կրողն են. Վիգեն Սարգսյան


Բժիշկները «ազգ-բանակ» գաղափարախոսության ուղիղ կրողն են. Վիգեն Սարգսյան
Փետրվար 23 15:45 2017

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի խոսքով բժիշկները ազգ-բանակ գաղափարախոսության ուղիղ կրողն են: Այս մասին նա հայտարարել է փետրվարի 23-ին, Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ուսանողների հետ հանդիպմանը՝ ընդգծելով, որ դա ապացուցվել է ղարաբաղյան պատերազմի և քառօրյա պատերազմի օրերին:

«Ղարաբաղյան պատերազմի օրերին, ապրիլյան արկածախնդրության օրերին բժիշկներն ապացուցեցին, որ ազգ-բանակ գաղափարախոսության ուղիղ կրողներն են: Այդ օրերին պետք է առանձնահատուկ նշել մեր բժիշկների սխրանքը, որովհետեւ կրկնակի բեռ կրող մարդ է բժիշկը մարտի դաշտում՝ զենքը ձեռքին կատարում է իր բարոյական պարտքը»,-ասել է նա:

Նախարարը նաև նշել է, որ ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ հայ ազգը համախմբված է եւ դժվար պահերին պատրաստ է պաշտպանել հայրենիքը:

«Ապրիլին ինչպես այստեղ նստած տղաները հանձնեցին իրենց քննությունը, այդպես էլ մեր պետությունը, մեր կառավարությունը հանձնեց շատ ծանր քննություն, այն է՝ համախմբումն ու անվերապահ մղումը, որին մենք ականատես եղանք: Եթե նորից նման փորձությունի լինի, մեկը չկա, որ կասկածի, որ համախմբված կպաշտպանենք հայրենիքը»,-ասել է նա: