Ճապոնիայում որոշել են տուրիզմը զարգացնել նինձաների օգնությամբ


Ճապոնիայում որոշել են տուրիզմը զարգացնել նինձաների օգնությամբ
Փետրվար 22 23:09 2017

Ճապոնիայում մտադիր են զբոսաշրջիկներին գրավել նինձաների մշակույթի օգնությամբ: Այդ նպատակի համար փետրվարի 22-ին երկրում թողարկել են հատուկ The Ninja Nippon Project նախագիծը: Այդ մասին հայտնում է The Straits Times-ը:

Նախագիծը մասնավորապես իր մեջ ներառում է նինձաների ակադեմիայի և թանգարանի ստեղծում, ինչպես նաև տուրերի կազմակերպում նրանց պատմության հետ կապված Ճապոնիայի շրջաններ:

Թանգարանը պլանավորվում է Տոկիոյում բացվել 2018 թվականին: Նման թանգարան արդեն գործում է Հոնսյու կղզու Իգա քաղաքում և տարեկան ունենում է միջինը 200 հազար այցելու:

Նախագծի ստեղծման հետևում կանգնած է նինձաների ճապոնական խորհուրդը (JNC): Այդ նախաձեռնությանը աջակցել է ազգային տուրիստական կազմակերպությունը: