Փոքրիկը կկարողանա քայլել վիրահատությունից հետո, որի համար գումար է անհրաժեշտ. մայրը դիմում է բոլորիս օգնությանը. Տեսանյութ


Փոքրիկը կկարողանա քայլել վիրահատությունից հետո, որի համար գումար է անհրաժեշտ. մայրը դիմում է բոլորիս օգնությանը. Տեսանյութ
Փետրվար 22 16:35 2018

Կոտայքի մարզից 2010 թվականին ծնված Նարե Կարապետյանի մոտ ախտորոշված է ՄՈՒԿ հիվանդություն, սահմանափակ շարժողունակ են նրա չորս վերջույթները, մտավորը լավ զարգացած է, դպրոցում ունի բարձր առաջադիմություն:
Ռուսաստանի Դաշնությունում կատարվել է երեք վիրահատություն, ծնված օրվանից երեխայի մոտ կատարվել են վերականգնողական բուժման կուրսեր, որոնք էլ տվել են իրենց դրական արդյունքը՝ ծնողի օգնությամբ կարողանում է քայլել:
Հայրը լքել է ընտանիքը, որն ապրում է մայրական ծնողների հետ: Սպասվում են ևս երկու վիրահատություններ, ամեն մի վիրահատոթյան արժեքը մոտ 2000 դոլար է կազմում, իսկ երիտասարդ միայնակ մայրն այլևս չունի հնարավորություններ և դիմում է հայհանրության աջակցությանը:
ԷՎՈԿԱԲԱՆԿՈՒՄ Կարինե Խաչատրյանի անունով բացվել են հաշվեհամարներ՝
1660002973650900 ՀՀ դրամ
1660002973650101 ԱՄՆ դոլար
1660002973650145 ԵՎՐՈ
1660002973650158 ՌԴ ռուբլի
SWIFT:PRMLAM22
Մայրիկի՝ Կարինեի հետ կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարներով՝ +37494 559 707, +37496 803 078: