Երկրի բնակիչների մի մասն այսօր կարող է հետևել արևի խավարմանը


Երկրի բնակիչների մի մասն այսօր կարող է հետևել արևի խավարմանը
Փետրվար 15 21:33 2018

Փետրվարի 15-ին տեղի կունենա առաջին արևային խավարումը ամառվանից հետո: Այս անգամ այն ամբողջական չի լինի. Լուսինը կփակի արևային սկավառակի մի մասը միայն:

Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ նշելով, որ արևի մասնակի խավարումները տեղի են ունենում մոտավորապես 18 ամսվա ընթացքւմ մեկ անգամ:

Ինչպես նշվում է, ամենից լավ այս երևույթը տեսանելի կլինի Անտարկտիդայում: Արեգակնային խավարմանը հնարավոր կլինի հետևել նաև Չիլիի, Արգենտինայի և Պարագվայի որոշ հատվածներում և Ուրուգվայի ողջ տարածքում, ինչպես նաև Բրազիլիայի և Ֆոլկլենդյան կղզիների հարավային շրջաններում: Այսպիսով, արտասովոր երևույթի ականտեսը կարող է դառնալ 60 մլն մարդ:

Անտարկտիդայում խավարումը հնարավոր կլինի տեսնել երևանյան ժամանակով 23:25-ին, իսկ Հարավային Ամերիկայում այն կսկսվի 01:34-ին:

Աստղագետները հիշեցնում են, որ արեգակնային խավարմանը հետևել կարելի է հատուկ ակնոցով: 2017-ի օգոստոսին տեղի ունեցած խավարումից հետո մեծ թվով մարդիկ էին հիվանդանոցներ դիմել աչքի ցանցաթաղանթի այրվածքով՝ անզեն աչքով արևի խավարումը դիտելու պատճառով: