Հարոյանն ու Մանուչարյանը մասնակցել են Ուրալի ընկերական խաղին


Հարոյանն ու Մանուչարյանը մասնակցել են Ուրալի ընկերական խաղին
Հունվար 25 17:06 2018

Եկատերինբուրգի «Ուրալը» շարունակում է նախապատրաստվել մրցաշրջանի երկրորդ կեսին` ստուգողական հանդիպում անցկացնելով ռումինական «Աստրայի» հետ:

Մրցող թիմերի միջև հանդիպումն ավարտվել է ռուսական ակումբի հաղթանակով` 1:0:

Հանդիպման միակ գոլը 42-րդ րոպեին խփել է Գեորգի Չանտուրիան: «Ուրալի» և Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Վարազդատ Հարոյանը և Էդգար Մանուչարյանը մասնակցել են հանդիպման երկրորդ խաղակեսին:

Հիշեցնենք, որ «Ուրալը» Ռուսաստանի ընթացիկ առաջնության 20-րդ տուրից հետո զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 9-րդ հորիզոնականը: