Հրահանգ կա «Սասնա ծռեր» խմբավորման գործով խիստ պատիժ սահմանել․ «էս ո՞ր թիվն ա» «Ժողովուրդ»


Հրահանգ կա «Սասնա ծռեր» խմբավորման գործով խիստ պատիժ սահմանել․ «էս ո՞ր թիվն ա»
«Ժողովուրդ»
Հունվար 25 08:56 2018

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` քաղաքական հրահանգ է իջեցվել դատական համակարգին, որպեսզի «Սասնա ծռեր» խմբավորման՝ 2016թ. ամռանը ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման ժամանակ առանցքային դերակատարություն ունեցած անձանց նկատմամբ դատարանն ամենախիստ պատիժը կիրառի՝ նրանց դատապարտելով ցմահ ազատազրկման:

Սակայն «Ժողովուրդ»-ի հետ զրույցում այս գործով դատավորները պնդել են, թե իրենց որեւէ հրահանգ չի տրվել: «Իիիիիի, էս ինչ հեքիաթներ եք ասում, սա որ թիվն է, տենց բան չկա»,- Ժողովուրդ»-ի հարցին ի պատասխան` արձագանքել է այս գործով դատավորներից Արտուշ Գաբրիելյանը:

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանն ասել է, թե նման բան չի կարող լինել, քանի որ որեւէ մեկը չի կարող ուղղորդել դատարանին: Նույնը պնդել է նաեւ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Օհանյանը: Սպասենք այս գործով դատավարությանը, որի որոշումներն արդեն իսկ կայացված են»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում