Ո՞ր ծառայության դիմաց է Սերժ Սարգսյանը Նավասարդ Կճոյանին մեդալ տվել․ «Ժողովուրդ»


Ո՞ր ծառայության դիմաց է Սերժ Սարգսյանը Նավասարդ Կճոյանին մեդալ տվել․
«Ժողովուրդ»
Հունվար 16 09:28 2018

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Տարեվերջին Սերժ Սարգսյանի կողմից «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով պարգեւատրվածների ցանկում էր նաեւ Հայ Առաքելական Եկեղեցու Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը: «Ժողովուրդ» օրաթերթի հարցին, թե հատկապես ո՞ր ծառայության դիմաց է նա ստացել մեդալը, Կճոյանն ասել է. «Նման բաները ինձ չեն բացատրում: Նման բաները որոշում են, հո չեն բացատրելու»: Վերջին տարիներին Հայաստանում կարծես մոդա լինի՝ Սուրբ Ծննդյան օրը` ջրօրհնեքի արարողության ժամանակ, խաչքավոր են դառնում պաշտոնյաները:

«Ժողովուրդ»-ի հարցին, թե ինչպե՞ս է եկեղեցին խաչը վստահում պաշտոնյաներին, որոնք հաճախ են ստում եւ խախտում աստվածաշնչյան պատվիրանները, պատասխանել է. «Յուրաքանչյուր մարդուն բնորոշ է սխալներ անելը, թերացումներ ունենալը, բայց ձգտում չցուցաբերելը դա արդեն խոսում է, որ մարդն ընկած է, չի ուզում վեր կենա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում