Արգելափակվել է ավտոմեքենա


Արգելափակվել է ավտոմեքենա
Հունվար 6 19:00 2018

Հունվարի 6-ին, ժամը 06:45-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծովագյուղի մոտակայքում ավտոմեքենա է արգելափակվել փոսի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հատուկ ջրափրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Ջրափրկարարները Սևան-Ճամբարակ ավտոճանապարհի մոտ 10-րդ կմ-ին արգելափակումից դուրս են բերել «Nissan Tida» մակնիշի 35 GM 743 պետհամարանիշի ավտոմեքենան: