Զիդան. Դեռ ոչինչ որոշված չէ


Զիդան. Դեռ ոչինչ որոշված չէ
Դեկտեմբեր 23 21:21 2017

Իսպանական հերթական Էլ Կլասիկոյից հետո Զինեդին Զիդանը հետխաղյա մամուլի ասուլիս է տվել.

«Մենք լավ սկսեցինք հանդիպումը և առաջին խաղակեսում հավասար պայքար էր ընթանում: Ցավալի պարտություն էր: Մեզ համար շատ դժվար պահ էր, սակայն արդյունքն այսպիսին է: Սա ֆուտբոլ է և ամեն ինչ կարող է պատահել:

Թիմի մեկնարկային կազմն ամբողջովին ես եմ ընտրել: Կովաչիչը դաշտ էր դուրս եկել Մեսսիին վնասազերծելու համար և դա նրա մոտ ստացվեց:

Հեռացումներ ժամանակի ընթացքում լինում են: Կարմիր քարտի և «Բարսելոնայի» կատարած փոխարինումներից հետո մեր համար խաղը շատ դժվար դասավորվեց: Երկրորդ կեսում վատ խաղացինք: Սխալներ թույլ տվեցինք պաշտպանությունում և պատժվեցինք: Այսպիսի մակարդակում ամեն ինչ որոշում է մանր դետալները:

Պարտությունն, իհարկե, ծանր էր, սակայն ոչինչ փոխել չենք պատրաստվում: Այժմ առաջնությունում դադար է լինելու: Մեր սխալները կփորձենք վերլուծել, գնահատել իրավիճակը և կգնանք հանգստի: Կվերադառնանք ու կշարունակենք պայքարել: Դեռ ոչինչ որոշված չէ»-, ֆրանսիացի մասնագետի խոսքերը մեջբերում է «Marca»-ն: