Խորհուրդնոր՝ պարանոցի շրջանի ցավերից ազատվելու համար


Խորհուրդնոր՝ պարանոցի շրջանի ցավերից ազատվելու համար
Դեկտեմբեր 11 23:33 2017

Պարանոցի ցավերը կարող են առաջանալ տարբեր պատճառներով: Դրանցից գլխավորներն են. աշխատանքային օրվա ընթացքում պարանոցի անհարմար դիրքը, սխալ կեցվածքը՝ երբ մարդը քայլում է մշտապես խոնարհված գլխով, ողնաշարի վերևի մասի օստեոխոնդրոզը: 
Մասնագետներն առաջարկում են մի շարք մեթոդներ, որոնց օգնությամբ կարելի է պարանոցի շրջանի ցավերը թեթևացնել կամ ամբողջովին վերացնել:


– Տաքացնող շփումներ: Դրանք առաջացնում են արյան ներհոսք և նվազեցնում կամ լրիվ վերացնում են ցավը։
– Տաք ցնցուղ, տաքացնող ջերմակ և այլ ցանկացած տաքություն հանգստացնում է ցավերը։
– Հարվածի կամ վնասվածքի դեպքում պարանոցի շրջանում դնում են սառույց ցավը թեթևացնելու համար /պահել 2-3 րոպե/։
– Երբեմն ցավը թեթևանում է, եթե մարդը քնում է առանց բարձի և կոշտ ներքնակի վրա։
– Համակարգչի մոտ աշխատելիս ջանացեք գլուխը պահել ուղիղ, ժամանակ առ ժամանակ կատարեք պարանոցի շրջանաձև շարժումներ: Պետք է էկրանը գտնվի ձեր աչքերի մակարդակին։
– Եթե ձեր պարանոցը ցավում է, ապա փողոցում այն փաթաթեք շարֆով, որովհետև ցրտից ցավերն ուժեղանում են։
– Սովորեք թուլանալ, ինչին ձեզ կօգնեն մարմինը թուլացնող վարժությունները:
– Մի մոռացեք, որ ձեր գլուխը կշռում է 3.5 կգ և այդ ծանրությունից պարանոցը հոգնում է: Այդ պատճառով, եթե դուք աշխատում եք նստած, ժամանակ առ ժամանակ վեր կացեք և քայլեք։
– Ցավից ազատվելու համար կարելի է անել մի քանի ֆիզիկական վարժություններ։
– Գլխի թեքում հետ և առաջ: Թեքումներն արվում են ուժով ու մաքսիմալ ամպլիտուդայով:
– Գլխի պտտումներ կողքից կողք /մինչև սահմանը/։
– Ձեռքի ափը դրեք գլխի մի կողմին և ճնշեք ինչքան կարելի է ուժեղ: Վարժությունն անել նախ մի կողմի վրա, ապա մյուս։
– Վերցրեք 2-3 կգ ծանրություն: Ձեռքերը տարածեք առաջ և վեր քաշեք ուսերը:Կրկնել 12-15 անգամ: