1$ = 0 AMD 1€ = 0 AMD

Հայոց ցեղասպանության ժամանակ երեխաների սպանդը հերքող Էրդողանը չի կարող դասեր տալ Իսրայելին. Յաիր Լապիդ

Իսրայելական Yesh Atid կուսակցության առաջնորդ Յաիր Լապիդը հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ով ժխտում է Հայոց ցեղասպանության ընթացքում երեխաների սպանության փաստը, չի կարող դասեր տալ Իսրայելին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին կուսակցության առաջնորդը գրառում է կատարել թվիթերյան իր միկրոբլոգում:
Գրառումը հաջորդել է Էրդողանի հայտարարությանը, որում նա Իսրայելն անվանել էր «ահաբեկչական պետություն»:
«Թուրքիայի նախագահ Էրդողանն Իսրայելն անվանում է «ահաբեկչական պետություն, որը սպանում է երեխաներին»: Այն անձը, ով հերքում է Հայոց ցեղասպանության ընթացքում երեխաների սպանդը, մեզ դասեր տալու իրավունք չունի»,- գրել է Լապիդը:
Նա ավելի վաղ՝ 2017 թվականի հուլիսին դիմել էր Իսրայելի ղեկավարությանը՝ հորդորելով պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
Ավելի վաղ Էրդողանի հայտարարությանը պատասխանել էր նաև Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն, ով Էրդողանի խոսքերը որակել էր որպես «հարձակում Իսրայելի դեմ»: «Սեփական երկրում քրդական գյուղերը ռմբակոծող, լրագրողներին բանտարկող, Գազզայում ահաբեկիչներին օգնող ու անմեղներին սպանող ղեկավարից բարոյականության դասեր չպետք է քաղեմ»,- ասել էր նա:

loading...
Լրահոս
Հունվարի 24-ի աստղագուշակ Կարևո՞ր է արդյոք կանանց համար տղամարդկանց արտաքին տեսքը Ինչ նշանակություն ունեն ռուսական հանցավոր դաջվածքները Ինչպես վերջնականապես հեռացնել մաշկի սև կետերը Ինչպե՞ս է ամիսն ազդում մարդու բնավորության վրա Ցտեսություն մազաթափությանը․ մազարմատներն ամրացնող դիմակ ռուս բժշկի կողմից Խորհրդարանական լսումները, վարչապետի այցը, Հարությունյանի եկամուտներն ու Մանվել Գրիգորյանի փող ուզելը (տեսանյութ) Այս պահի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ Նշաններ այն մասին, որ տղամարդը երբեք չի դադարի սիրել ձեզ Պաշտոնական. Ռեալի նախկին կիսապաշտպանը համալրեց ՊՍԺ-ն Երևանում՝ Մանկավարժականի դիմաց, Tesla-ն դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել Lexus-ին Աշխարհագրական հորոսկոպ. իմացիր, թե որ երկիրն է քոնը և որ երկրներից պետք է խուսափես Ինչպե՞ս սպիտակեցնել վաննան տան պայմաններում «Միսս Եկատերինբուրգ» մրցույթի մասնակիցը խոշոր ավտովթարի հեղինակ Է դարձել Մխիթարյանը չի կարող մասնակցել Չելսիի հետ խաղին Ինչպես ուղղել շրթունքների ձևը Ինչպես սովորական շամպունը դարձնել կախարդական Բքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է Բարսելոնան հաստատեց. Մասկերանոն հեռանում է ակումբից Անմահության խոտաբույս․ Ալոեի օգտակար հատկությունները Ադրբեջանում հում նավթի արդյունահանումը վերջին 7 տարում նվազել է 23,66 տոկոսով Մեղրով դիմակ՝ ձմռանը մաշկը պաշտպանելու համար Ֆանտաստիկ ռուլետ բանանով. պատրաստելը հեշտ, համը՝ անկրկնելի Ադրբեջանական դատարանը ընդդիմադիր Գյոզալ Բայրամլիին դատապարտել է 3 տարվա ազատազրկման ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Ղազախստանի դեսպանին