1$ = 0 AMD 1€ = 0 AMD

ԿԳ նախարարը հրահանգել է ցուրտ դասասենյակներում կրճատել դասաժամերի տևողությունը

ՀՀ հանրակրթական դպրոցների 3-12-րդ դասարաններում այսօրվանից վերսկսել է ուսումնական գործընթացը, տեղեկացնում է Կրթության և գիտության նախարարության մամուլի ծառայությունը:

Հաշվի առնելով եղանակայինոչ բարենպաստ պայմանները` ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը հեռախոսազրույցներ է ունեցել հանրապետությանբոլոր մարզպետների, ինչպես նաև Երևանի քաղաքապետի հետ:

Նախարարը ճշգրտել է բնականոն ուսումնական գործընթացկազմակերպելու նպատակով դպրոցներում բավարար ջերմաստիճան ապահովելու պայմանները: Միաժամանակ, շրջաբերական է ուղարկվել բոլոր մարզպետներին և Երևանի քաղաքապետին` առաջարկելով այն ուսհաստատություններում, հատկապես գյուղական համայնքների, որտեղ դասասենյակներում ապահովված չէ համապատասխան ջերմաստիճան, ըստ անհրաժեշտության, դասերը սկսել առավոտյան ժամը 10.00-ից` 30 րոպե տևողությամբ դասաժամերով:

«Միաժամանակ նշենք, որ խնդիրը գտնվում է ՀՀ կրթության և գիտության նախարարության մշտական ուշադրության կենտրոնում. մարզերից և Երևան քաղաքից ամենօրյա պարբերականությամբ նախարարություն է ներկայացվում համապատասխան տեղեկատվություն: Անհրաժեշտության դեպքում կձեռնարկվեն լրացուցիչ քայլեր»,– ասվում է ԿԳՆ տարածած հաղորդագրությունում:

loading...
Լրահոս
Երթևեկության կազմակերպման փոփոխություն` Երևան քաղաքի Ղազար Փարպեցու փողոցի Թումանյան-Արամ հատվածում «Գյումրի» ԲԿ-ում ծեծկռտուքի գործով քրեական գործ է հարուցվել Գայ գյուղում հրդեհված տնից հայտնաբերված մարդուն սպանել են. Հարուցվել է քրեական գործ Բաթումի օդանավակայանն ընդարձակելու են Ահա, թե իրականում որքան արժեն քո օրգանները սև շուկայում Թուրքական զինված ուժերը կրակ են բացել Աֆրին ուղևորվող մարդասիրական ավտոշարասյան ուղղությամբ Ի՞նչ կլինի, եթե փորձեն գողանալ Rolls Royce ավտոմեքենայի վրայից արձանիկը (տեսանյութ) Նախագահը ընդունել է Մադագասկարի արտաքին գործերի նախարարին Արսենալն ու Միլանը 2012 թվականից հետո եվրագավաթներում կհանդիպեն առաջին անգամ Հայկ Դարբինյանի «Песни о Джейн» գրքի շնորհանդեսը լուսանկարներով Անկարայի արձագանքը՝ Հոլանդիայի խորհրդարանի կողմից ցեղասպանության վերաբերյալ օրինագծերի ընդունմանը 7 ավտոպատահար՝ 1 օրում Ադրբեջանցիների տգիտությունը անսահմանափակ է Փետրվարի 22-ին Երեւանում ծնվել է 67 երեխա Կապույտ հազից 2 ամսական երեխա է մահացել Տեղի է ունեցել վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին իրականացվող ծրագրերի կառավարման խորհրդի նիստ Դոլարի գինը՝ այսօր Բացառիկ տեսանյութ՝ երեկ Երևանի կենտրոնում BMW X5-երի մասնակցությամբ խոշոր ավտովթարից Հարկադիր կատարման ծառայությունը հերքում է Իմ եւ Գագիկ Ծառուկյանի շփումներում քաղաքական բաղադրիչը բացակայում է Ադրբեջանը վաղ թե ուշ պատասխանատվություն է կրելու իր հանցագործությունների համար. Էդվարդ Նալբանդյան Հարսանիքներ, որոնք ողբերգությամբ են ավարտել (լուսանկարներ) 20 տարվա ընդմիջումից հետո Ռուսաստանի հոկեյի օլիմպիական հավաքականը եզրափակչում է Պլանային ջրանջատում Աշտարակում Արգելափակվել են ավտոմեքենաներ