Մեսսին Աստված է բոլորի համար.Ռայկարդ


Մեսսին Աստված է բոլորի համար.Ռայկարդ
Դեկտեմբեր 4 20:29 2017

Կատալոնական «Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Ֆրանկ Ռայկարդը խոսել է Լիոնել Մեսսիի և Անդրես Ինիեստայի մասին, որոնց հետ ժամանակին աշխատել է «կապտանռնագույնների» կազմում:

«Մեսսին Աստված է բոլորի համար: Նույնը կարող եմ ասել Ինիեստայի մասին: Հետևում եմ բոլորին ու կարող եմ ասել, որ նրանք կարողացել են կերտել իրենց կարիերան»,- Ռայկարդի խոսքն է մեջբերում «Marca»-ն:

Հիշեցնենք, որ Ռայկարդը ներկա է գտնվել Իսպանիայի առաջնության 14-րդ տուրի՝ «Բարսելոնա»-«Սելտա» (2:2) խաղին: