Մխիթարյանն մարզվում է նախատեսվածից ավելի


Մխիթարյանն  մարզվում է նախատեսվածից ավելի
Նոյեմբեր 30 17:15 2017

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ինքնակամ մարզվում է նախատեսվածից ավելի:

Ինչպես տեղեկացնում է «Manchester Evening News»-ը, 28-ամյա ֆուտբոլիստը հավելյալ աշխատում է մարզասրահում՝ թիմում իր տեղը վերադարձնելու համար: Մխիթարյանը հավելյալ ժամեր է անցկացնում մարզասրահում՝ Կարինգտոն մարզաբայից հեռու:

Հենրիխը չի մասնակցել վերջին 4 հանդիպումներից երեքին: Նա դաշտ է դուրս եկել միայն «Բրայթոնի» հետ հանդիպման 71-րդ րոպեին: