Սալմա Հայեկը կիսվել է Վենետիկում իր շքեղ հարսանիքից լուսանկարով


Սալմա Հայեկը կիսվել է Վենետիկում իր շքեղ հարսանիքից լուսանկարով
Հոկտեմբեր 22 19:45 2017

Սալմա Հայեկը ցուցադրել է նախկինում չհրապարակված լուսանկար ֆրանսիացի միլիարդատեր Ֆրանսուա-Անրի-Պինոյի հետ իր շքեղ հարսանիքից։ Ֆրանսուա-Անրի-Պինոն հանդիսանում է Yves Saint Laurent և Gucci նորաձևության տների սեփականատերը։

Նրանց սիրավեպը սկսվել էր դեռևս 2004 թվականին, իսկ 2007 թվականի սեպտեմբերի 21-ին զույգը դուստր է ունեցել։ Աղջկան անվանել են Վալենտինա Պալոմա Պինո։

2008 թվականին զույգը բաժանվել է, դուստրը մնացել է Սալմայի հետ, սակայն որոշ ժամանակ անց նրանք հաշտվել են, և 2009 թվականի ապրիլի 25-ին նրանք ամուսնացել են՝ շքեղ հարսանիք անցկացնելով Եվրոպայի ամենահին օպերային թատրոնում՝ վենետիկյան Լա Ֆենիչեում։