Մերկելը ԵՄ-ին կոչ է արնում կրճատել Թուրքիային տարամադրվող ֆինանսական օգնությունը


Մերկելը ԵՄ-ին կոչ է արնում կրճատել Թուրքիային տարամադրվող ֆինանսական օգնությունը
Հոկտեմբեր 20 12:56 2017

Բրյուսելում ընթացող Եվրամիության (ԵՄ) ժողովի ժամանակ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը խոսել է Թուրքիա-ԵՄ հարաբերությունների, ինչպես նաև Թուրքիայում տիրող ներքաղաքական լարված իրավիճակի,մասին:

Ըստ թուրքական «Diken» պարբերականի՝ կանցլերը մասնավորապես առաջարկել է կրճատել ֆինանսական տրամադրումը, որն ուղղված է Թուրքիայի եվրաանդամակցությանը:
Եվրաանդամակցության շրջանակներում ԵՄ-ն Թուրքիային մինչև 2020թ. պետք է տրամադրեր 4 մլրդ 450մլն դոլար:

«Ժողովրդավարության վերաբերյալ մեր ունեցած արժեքների տեսանկյունից Թուրքիայում տեղի ունեցող զարգացումները բացասական են: Այնտեղ միայն Գերմանիայի քաղաքացիներ չեն կալանավորվում: Թուրքիայում օրենքի գերակայությունը ամբողջովին սխալ ուղիով է ընթանում: Մենք դրանից շատ ենք մտահոգված»:
Մերկելի խոսքերով՝ փախստականների կարիքները հոգալու համար ԵՄ-ի օգնությունը Թուրքիային շարունակվելու է:
Մերկելը գոհունակություն հայտնել է, թե ինչպես է Թուրքիան աշխատում փախստականների հարցում և Գերմանիան էլ որոշակի պարտավորվածություն ունի այդ հարցում:
Մինչև հիմա ԵՄ-ն Թուրքիային տրամադրել է 3 մլրդ դոլար փախստականների կարիքները հոգալու համար, ևս 3 մլրդ դոլար առաջիկա տարներին է փոխանցվելու: Մերկելը շեշտել է, որ իրենք չպետք է ետ կանգնեն իրենց տված խոստումից:
Աղբյուր` Ermenihaber.am