Սոխի կեղևները այլևս երբեք դեն չեք նետի


Սոխի կեղևները այլևս երբեք դեն չեք նետի
Հոկտեմբեր 19 00:10 2017

Սոխը հին ժամանակներից օգտագործվել է ժողովրդական բժշկության մեջ:
Սոխը բացում է ախորժակը, նպաստում է մարսողությանը, միզամուղի քարերի քայքայմանը:
Ռուսական հին դեղատոմսերի մեջ սոխն իր մեջ պարունակվող ֆիտոցիդների շնորհիվ հիշատակվում է որպես սնկային, վիրուսային և տարբեր բացիլներ ոչնչացնող միջոց:
Անգինայի, գրիպի, թոքերի թարախային պրոցեսների, նույնիսկ տուբերկուլյոզի դեպքում սոխով ինգալացիաներ են խորհուրդ տրվում: Մաքուր բաժակի մեջ 2 ճաշի գդալ մանր կտրատած սոխ լցրեք, 1 թեյի գդալ մեղրամոմ, ձագարով փակ բաժակը տեղադրեք եռացրած ջրով լի կաթսայի մեջ: Ձագարի ծայրը մոտեցրեք քթանցքին և 10 րոպե շնչեք: Պրոցեդուրան պետք է կրկնել օրը 3-4 անգամ:
Գրիպի դեպքում արդյունավետ է նաև այս դեղատոմսը. միջին մեծության սոխը մաքրեք, քերիչով անցկացրեք, վրան եռացրած կաթ լցրեք և 1 ճ/գ լորենու կամ այլ բնական մեղր: Բոլորը միասին խառնեք և թողեք 20 րոպե մնա տաք տեղում: Խառնուրդը երեկոյան, մաս-մաս քնելուց առաջ և հաջորդ առավոտյան, տաք (անպայման) վիճակում խմեք: Կրկնեք մի քանի օր շարունակ:
Թարմ սոխը քերիչով անցկացրեք, վրան բնական մեղր ավելացրեք, թանզիֆե կտորի մեջ լցրեք և դրեք թարախակալված վերքերի ու խոցերի վրա:
Սոխով թրջոցները նաև օգնում են ականջի թարախակալված հիվանդությունների դեպքում:
Հնում բժիշկները թարմ սոխի հյութով բուժել են նաև բերանաբորբը` ստոմատիտը:
Մազարմատները ամրացնելու համար ևս հայտնի միջոց է համարվում սոխի հյութը: Թեփից ազատվելու համար սոխի կեղևից պատրաստված լուծույթն է օգնում: 25 գրամ կեղևը թրմեք 0,5 լիտր եռջրի մեջ, քամեք և դրանով լվացեք մազերը: Հիշեք, որ մազերը ոսկեգույն երանգ են ստանում կեղևից:
Մկանային ձգումների դեպքում խորհուրդ է տրվում շատ մանր կտրատված սոխով և մեղրով պատրաստված զանգվածը փաթաթել վնասված հատվածին: Փաթաթանը օրը մեկ անգամ փոխեք:
Սկլերոտիկ տիպի հիպերտոնիկ հիվանդության և աթերոսկլերոզի դեպքում խորհուրդ է տրվում հավասար քանակությամբ մեղրով և թարմ սոխի քերվածքով խյուսը օրական 3-4 անգամ 1 ճ/գ-ով ուտել: Թարմ սոխը նաև բարձրացնում է սեռական պոտենցիան:


Սոխը պայքարում է ցինգայի, չարորակ գոյացությունների դեմ: Օրգանիզմից հեռացնում է ճիճուները: 10 օր անընդմեջ օրական 15-20 գրամ թարմ սոխ ուտելով` լավագույնս կպայքարեք կլոր ճիճուների դեմ (աղիի կլոր, ինչպես նաև՝ բարակ, 1սմ երկարությամբ անգույն ճիճուների):
Նաև կարող եք սոխով ջրային լուծույթ օգտագործել. միջին մեծության սոխի գլուխները մաքրել, վրան ջուր լցնել և 8-12 ժամ թողնել: Սոված ստամոքսին 1/2 բաժակով 3-4 օր խմել: Թարմ սոխը հակացուցված է լյարդի, երիկամների, սիրտ-անոթային որոշ հիվանդությունների դեպքում:

Ոտնաթաթի կրունկի վերևի հատվածի` սրունքի և կրունկի արանքում գոյացած ոսկորը, որը հաճախ հանդիպում է հարթաթաթների մոտ, նույնպես կարելի է բուժել սոխի միջոցով: Ոտքը սկսում է շուտ հոգնել, այնուհետև բորբոքային պրոցես է սկսվում, ոսկրերը դեֆորմացվում են: Դա կարող է նաև ռևմատիզմի, ռևմատիկ արտրիտի, նյութափոխանակության խախտման, սուր և քրոնիկ ինֆեկցիաների հետևանք լինել:
Գլուխ սոխը նման դեպքերում շատ օգտակար է: 1 գլուխ սոխը քերիչով անցկացնել, լցնել ցելոֆանե պարկի մեջ, ոտքը դնել դրա մեջ և տաք շորով փաթաթել: Ցանկալի է գիշերը անել, իսկ առավոտյան միայն չորացրեք ոտքը` առանց լվանալու: Կրկնեք 2-3 անգամ:
Գլուխ սոխի թարմ հյութը մեղրի հետ օգտակար է հազի, բրոնխիտի, աչքի բիբի վրայի սպիտակ հատի, միջատների կծոցների, կոշտուկների, գորտնուկների, սնկային հիվանդությունների, ինչպես նաեւ` ռևմատիզմի, անքնության դեպքում:
Թարախային պարկիկների դեպքում 2 բաժին ջեռոցում եփած գլուխ սոխը 1 բաժին տնտեսական օճառի քերվածքի հետ խառնել, լավ տրորել և օրը մի քանի անգամ փաթաթել թարախակալված հատվածին: Նաև կարող եք եփած սոխն առանձին փաթաթել: Կլանում է թարախը:


Հազի դեպքում բադի յուղը և գլուխ սոխի քերվածքը խառնել, տրորել, ապա քսել կրծքավանդակին և պարանոցին: Տաք հագնվեք և առավոտյան սոված ստամոքսին 1 ճաշի գդալ դրանից ընդունեք: Մազարմատների ամրացման համար 1 բաժին կոնյակը, 4 բաժին սոխի քամած հյութը, 6 բաժին կռոթուկի արմատների թուրմը խառնել, քսել մազարմատներին, 2 ժամ պահել տաք սրբիչով փաթաթած, ապա լվանալ: Ցանկալի է կրկնել շաբաթը 1 անգամ:


Ծնկի վնասվածքների, հարվածների դեպքում սոխի հյութ քսեք: Հեմորոյի և գաստրիտի դեպքում օրը 3-4 անգամ 1 ճաշի գդալ թարմ սոխի հյութ խմեք:
Դաշտանային սակավ ցիկլի դեպքում 1 կգ գլուխ սոխի կեղևը վերցնել, վրան եռացրած ջուր ավելացնել, մարմանդ կրակի վրա 15-20 րոպե եռացնել, թողնել սառչի: Քամել և սոված ստամոքսին 1/2 բաժակով 2 շաբաթ անընդմեջ խմել:
Շաքարախտի դեպքում 2-3 մանր կտրատած սոխի գլուխների վրա 2 թեյի բաժակ եռջուր լցնել, 7-8 ժամ պահել, քամել և օրը 3 անգամ` ճաշելուց առաջ, 1 սուրճի բաժակով խմել:
Սոխի կեղևով լուծույթները մաքրում են օրգանիզմը թունավոր նյութերից, լավ ներգործում են սիրտ-անոթային հիվանդությունների դեպքում, կեղևի մեջ պարունակվող ռուտինի շնորհիվ ամրացնում են արյունատար համակարգերը:


Պատրաստման ձևը հեշտ է: Սոխի գլուխները լվանալ, հեռացնել կեղևները և վրան եռացրած ջուր լցնել: Քամել և խմել:
Դեղնաշագանակագույն լուծութը թեյի հետ կարող եք խմել: Հրաշալի վերականգնում և ամրացնում է անոթները:
Ուղեղի արյունալցման, հնարավոր ինսուլտի դեպքում պրոֆիլակտիկ միջոց է այս լուծույթը, որը հայտնի է հանրահայտ բժիշկ, բուսաբան Վալերի Տիշչենկոյի դեղատոմսերից: Նրա համոզմամբ՝ սոխի կեղևներով լուծույթը վերականգնում է անոթները:


Կոշտուկների դեպքում ապակե տարայի մեջ կեղևը լցրեք, վրան տնական խնձորի քացախ լցրեք: Թղթով փակեք տարայի բերանը, 2 շաբաթ պահեք սենյակային ջերմաստիճանում: Հանել կեղևը, թողնել չորանա և քացախը թափել:
Չորացած կեղևը դրեք կոշտուկի վրա, իսկ շուրջը մաշկը խոնավացրեք վազելինով: Գիշերը թողեք կոշտուկի վրա, իսկ առավոտյան ոտքին կպած կեղևը թրջոցով խոնավացրեք, հեռացրեք և կոշտուկը զգուշորեն քերեք:
Անհրաժեշտության դեպքում կրկնեք պրոցեդուրան:
Առողջ եղեք: