Ամերիկացին այրել է իր տունը՝ փորձելով սատկացնել իրեն անհանգստացնող սարդին


Ամերիկացին այրել է իր տունը՝ փորձելով սատկացնել իրեն անհանգստացնող սարդին
Հոկտեմբեր 18 22:04 2017

ԱՄՆ-ի բնակիչն այրել է սեփական տունը՝ փորձելով զոդման լամպի օգնությամբ սատկացնել իրեն անհանգստացնող սարդին և վերացնել սարդոստայնը:

Ինչպես հաղորդում է The Independent-ը, միջադեպը տեղի է ունեցել Արիզոնա նահանգի Թուսոն քաղաքում: Հրշեջ փրկարար ծառայության աշխատակիցները հայտնել են, որ ահազանգ են ստացել շարժական տնից եկող ծխի և հրդեհի մասին:

Այն պահին, երբ փրկարարները ժամանել են դեպքի վայր, տան սեփականատերը հարևանների օգնությամբ արդեն հասցրել էր տանից դուրս բերել իր տարեց մորը: Վերջինս աննշան վնասվածքներ էր ստացել:

23 փրկարարից կազմված հրշեջ հաշվարկը կրակը մարել է 10 րոպեում: Վնասի չափը հետագայում կորոշեն փորձագետները: Կարմիր խաչը ցանկություն է հայտնել օգնել տուժած ընտանիքին: