ԵԽԽՎ-ն Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարումը դատապարտող բանաձև է ընդունել


ԵԽԽՎ-ն Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարումը դատապարտող բանաձև է ընդունել
Հոկտեմբեր 11 16:58 2017

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը ընդունել է «Ադրբեջանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը» բանաձևը:

Բանաձևում վեհաժողովը մտահոգություն է հայտնել քրեական օրենսդրության կամայական կիրառման խնդրի առնչությամբ՝ կարծիքների արտահայտման ազատությունը սահմանափակելու նպատակով, հայտնում է minval.az-ը: Պատվիրակները նաև մտահոգություն են հայտնել արտախորհրդարանական ընդդիմության գործունեության սահմանափակումների մասին պնդումների և ժողովների ազատության սահմանափակումների առնչությամբ:

Պատվիրակները կոչ են արել Ադրբեջանին անհապաղ ապահովել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումների լիակատար իրագործումը, ազատ արձակել քաղբանտարկյալներին, ստեղծել լրագրողների համար իրենց աշխատանքն ազատ կատարել թույլատրող պայմաններ և հետագայում փոփոխություններ մտցնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների գործունեության և ֆինանսավորման վերաբերյալ օրենքներում՝ դրանք համապատասխանեցնելով Եվրոպայի խորհրդի չափանիշներին: